Միայն հանրային լայն մոբիլիզացիան կարող է Փաշինյանին և նրա թիմին պոկել իրենց կախարդական աթոռներից
Advertisement 1000 x 90

Միայն հանրային լայն մոբիլիզացիան կարող է Փաշինյանին և նրա թիմին պոկել իրենց կախարդական աթոռներից

Կարպիս Փաշոյանն իր էջում գրում է․

«ՔՊ-ականների համար իշխանության մնալը դասակարգային հարց է, և նրանք երբևէ չեն նահանջի իրենց դիրքերից։ Նրանք պայքարել են «Սաշիկի» դեմ, որ հենց իրենք «սաշիկներ» դառնան, այլ ոչ թե հանուն սոցիալական արդարության։

Նրանց մի զգալի մասը աղքատ, գործազուրկ և անապահով միջավայրերից են։ Նիկոլ Փաշինյանը նրանց փրկել է թշվառությունից՝ տալով բնակարաններ, կայուն եկամուտ, պարգևավճար, մեքենաներ, կոստյում և մարդու տեսք։ Իսկ որոշներն էլ կոռուպցիայով զբաղվելու բացառիկ պետական մանդատ ու հնարավորություն ունեն։ Ասվածից հետևում է, որ նրանք երբեք չեն հրաժարվելու իրենց հեքիաթից։

Միայն հանրային լայն մոբիլիզացիան կարող է նրանց պոկել իրենց կախարդական աթոռներից»։



Նման նյութեր