Եթե Արցախի համար չգործենք և չպայքարենք, հաջորդը նման վիճակում կլինեն Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, Երևանը․ Էլբակյան
Advertisement 1000 x 90

Եթե Արցախի համար չգործենք և չպայքարենք, հաջորդը նման վիճակում կլինեն Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, Երևանը․ Էլբակյան

Հայաստանը շրջափակված է քաղաքական թուրքերի, այն է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Թշնամիների կողմից կտրված է հոսանքը, գազը։ Արցախի ներքին էներգետիկ հնարավարությունները, այն է՝ Սարսանգի կարողություններն անսահման չեն, ուստի՝ շուտով տոտալ լույս չի լինի։

Եթե այս վիճակում գտնվող Արցախի համար չխոսենք, չգործենք և չպայքարենք, հաջորդը նման վիճակում կլինեն Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Արագածոտնը, Արմավիրը, Արարատը, Երևանը»,- գրել է նա։



Նման նյութեր