Խաչիր ձեռքերդ այն ժամանակ, երբ զգում ես, որ էներգիադ կորչում է , եւ հատկապես բացասական զրուցակցիդ հետ։
Մեր տատիկները յոգա չեն իմացել, բայց հոգեհանգստի ժամանակ խաչել են ձեռքերը, որ վատը հետո տուն չտանեն։
Շատ է օգնում պահպանել բիոդաշտը։
- Գրկիր նրան, ում ուզում ես որ սիրտդ դիպչի։ Մարդիկ հենց այնպես չեն գրկախառվում, իրար ապրեցնում են։
- Գրխառնության տարբեր ձեւեր կան՝ ձեւական, ընկերական, բարեկամական… եւ այնպիսինը, որը քեզ ուժ ու մաքրություն է տալիս, բուժում է հոգիդ։
- Մի բողոքիր չունեցածից, Տերը գիտի քեզ ինչքան է պետք։ Ինչ վաստակ ունես։
- Երբեք մի չարախոսիր ուրիշի երեխայի մասին, չես իմանա վաղն ինչ կլինի քեզ հետ։
- Մեր կյանքում հայտնված «վատ »մարդկանց մենք դիտում ենք որպես բացասական կերպարներ , հաճախ նաեւ թշնամիներ։ Պատահական չեն նրանք մեր կյանքում։ Մեր կառման մաքրելու համար են։ Աստված չի պատժում մարդուն։Նա մեծ ՍԵՐ է… կերտածիդ հետեւանքն է քեզ պատժում՝ ու դա սովորաբար լինում է մարդկանց դեմքերով։ Բումերանգը գալու է… արդարության հրեշտակն էլ թեւին նստած։
- Մի դատիր մարդկանց անձնական կյանքը, չես իմանա ինչ է սպասվում քեզ վաղը, դու երբեք չգիտես ինչ կա երկու անձի միջեւ, մի խցկվիր այնտեղ, որտեղ քո տեղը չէ։
- Աշխարհն էլ շուռ գա, մորդ չլքես… Նա քո արարիչն է։Արարչին լքելը… խավարում լինել է… նրա շնորհիվ ես դու շնչում, կյանք տուր նրան։
- Երբ քեզ մեկը վատություն է անում , մի ասա կտեսնես Աստծո պատիժը… դատաստանը եւ այլն… մի չարացիր սրտում, ամեն մարդ ստանալու է այն, ինչին արժանի է։ Բաց թող նրանց, բայց միշտ պաշտպանվիր։
- Մի անգամ ցեխի մեջ ընկնողը, երկրորդ անգամ այդ ճանապարհով չի գնում։ Իսկ եթե գնում է, ուրեմն ցեխն իր տեղն է։
- Փողոցում որ Ձեզ ժպտում են, կներեք, նամռոտ դեմքով մի նայեքժպտացեք։
- Որ լույսը բացվում է… երջանիկ եղեք, որ մեկ օր էլ ունեք ավելի լավը դառնալու համար…
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ…
ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նարինե Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից