Կրեմլում երիտասարդ գիտնականներին կոչումներ շնորհելու արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը դրսևորեց աներևակայելի ինքնատիրապետում:
Ընդունելությունը սպասարկող ծառայության աշխատակիցները շրջեցին շամպայնով գավաթների սկուտեղը, և դահլիճում մեծ շրխկոց լսվեց: Սակայն պետության ղեկավարը, ով լսում էր զեկուցողին, աչքն անգամ չթարթեց:
Առաջինն իր զարմանքը արտահայտեց «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը. «Նյարդերը բացակայում են. երիտասարդ գիտնականների պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ գավաթների փշրվելու շրխկոցի ձայնը չշարժեց Պուտինի ռեակցիան»,- իր Twitter-ում գրել է նա:
limon.postimees.ee
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը