Ցավոք բնակչության ճնշող մեծմասնությունը տեղյակ չի, որ մարդիկ կարող է օնլայն վճարումը կատարել, վճարելով ընդհամենը 20 դրամ միջնորդավճար․ Մհեր Մխիթարյան
Advertisement 1000 x 90

Ցավոք բնակչության ճնշող մեծմասնությունը տեղյակ չի, որ մարդիկ կարող է օնլայն վճարումը կատարել, վճարելով ընդհամենը 20 դրամ միջնորդավճար․ Մհեր Մխիթարյան

Մհեր Մխիթարյանը ֆեյսբուքում գրել է․

«Պետական տուրքերի, ծառայությունների համար վճարների համար ծախսվել են պետական միջոցներ և ստեղծվել է e-payments պորտալը: Դա հրաշալի է: Բայց ցավոք բնակչության ճնշող մեծմասնությունը տեղյակ չի, որ մարդիկ կարող է օնլայն վճարումը կատարել, վճարելով ընդհամենը 20 դրամ միջնորդավճար: Փոխարենը առատ տեղադրված են ամենուր ինքնասպասարկման տերմինալներ դրանք «աշխատացնող» տիկնանցով ու ամեն տրանզակցիայից գանձվող 200 դրամ միջնորդավճարով:

Դրա համար, հարգելի ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia ՀՀ ներքին գործերի նախարարություն / Ministry of Internal Affairs of the RA ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Կադաստրի կոմիտե / Cadastre Committee ՀՀ կառավարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

1) ծառայության վայրում պատշաճ կերպով տեղեկացրեք բնակչությանը նման այլընտրանոի գոյության մասին

2) բնակչությանը սպասարկող աշխատակզմի մոտ անցկացրեք ինստրուկտաժ, որպեսզի բնակչության հետ շփվելիս տեղեկացնեն, որ պարտադիր չի միայն կանխիկ ունենալ գրպանը և տերմինալով վճարել

3) e-gov-ի հետ անցկացրեք համապատասխան աշխատանք, որ ավելի հասկանալի ու մատչելի ձևով հնարավոր լինի անհրաժեշտ ծառայությունը գտնել ու կատարել վճարը օնլայն

4) e-gov-ի հետ համատեղ միջոցներ ստեղծեք վճարը ստուգելու, օրինակ տրանզակցիայի համարով, այլ ոչ թե նույնիսկ օնլայն վճարելիս պարտաիր փնտրել տպիչ սարք որպեսզի անսորրագիրը տպվի ու ներկայացվի թղթային կրիչով, վերջ ի վերջո դրանով քիչ կաղտոտենք շրջակա միջավայրը, կպաշտպանենք բնությունը, չենք կուտակիբթղթեր տարիներով ու սրանց պահպանամն կամ ուտիլիզացիայի համար վատնել պետականվմիջոցները

  1. E-Register.am կայքը խայտառակ հին է, ժամանակն է թարմացնել, և չնայած նրան, որ ՀՀ Պետական լեզուն հայերենն է, ավելացնել հնարավուություն իրավաբանական անձի ռեեստրից տեղեկանքը գեներացնել անգլերեն և ռուսերեն լեզուներով»:



Նման նյութեր