«Ի՞նչ է նշանակում բանակային կորպուսը գլխատվել է»․ Գարիկ Հարությունյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է նշանակում բանակային կորպուսը գլխատվել է»․ Գարիկ Հարությունյան

Հեռոստահաղորդավար Գարիկ Հարությունյանը գրում է․

«Ի՞նչ է նշանակում բանակային կորպուսը գլխատվել է։ Դա այն է, որ բանակային կորպուսը (ԲԿ) ունենում է հրամանատար, տեղակալներ և այլն, որոնց մեծ մասը առավոտյան հեռացվել է (կարմիրով), և կան սակավ թվով զինվորականներ, որոնք մնացել են իրենց պաշտոններին (կապույտով, գուցե 1-2 հոգի էլ կան)։

Արդյունքում էս ամբողջ հրամանատարական ուղղահայացը խարխլվել է, չի աշխատում, որովհետև բոլորը կամ նոր են, կամ գուցե չեն էլ նշանակվել։ Ու որոշումների ընդունման գործընթացն է խարխլված՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով։

Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ 9 պաշտոն նշեց, նրանցից 8-ը ներկայացված են սխեմայում․

  1. 2ԲԿ հրամանատար,
  2. 2ԲԿ շտաբի պետ – կորպուսի հրամանատարի տեղակալ,
  3. 2ԲԿ թիկունքի պետ – կորպուսի հրամանատարի տեղակալ,
  4. 2ԲԿ հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով,
  5. Զորամասի շտաբի պետ – հրամանատարի տեղակալ,
  6. Զորամասի հրամանատարի տեղակալ՝ թիկունքի գծով,
  7. Զորամասի ինժեներական ծառայության պետ,
  8. Զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար,
  9. ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ (ներկայացված չէ սխեմայում)։

Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ էր լսում էտ պաշտոններից մեկի անվանումը․ էտ նշանակումը հենց ինքն է հաստատել ի պաշտոնե»։



Նման նյութեր