Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին․ Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին․ Սենոր Հասրաթյան

Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին…

Ինչպես այսօր, այն ժամանակ էլ մեր թշնամին նույնն էր ու դաժան…

Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը գտնվում էր խուլ շրջափակման ու կարիքի մեջ…

Ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհը գտնվում էր շրջադարձային վերաձևումների շրջափուլում…

Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքին կարեկցող միջազգային հանրություն կար…

Եվ, վերջապես՝ ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը վճռական էր դիմակայելու…

Այսքանից հետո կարող է հարց ծագել, իսկ այդ դեպքում ո՞րն է տարբերությունն այսօրվա և երեկվա միջև…

Պատասխանը մեկն է և անկյունաքարային՝ այն ժամանակ Հայրենիքն էր ազգին առաջնորդում ապրելու, իսկ այսօր ապրելու համար Հայրենիք ենք անդամահատում..

Հ.գ.-Այսօր Հայրենիքի ստեղծած Հայոց բանակի օրն է, շնորհավոր…»,- գրել է նա:



Նման նյութեր