Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչու՞ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեկնածու։
Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչու՞ էիր 1999-ից մինչեւ 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ -ի կողքը։
Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։
Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի, ոչ՝ առաջնորդ, ոչ՝ սկզբունք։
Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։
Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին, Սասուն, չկասկածես»։