Հակառակ դեպքում կարող է նաև բնական հարց առաջանալ՝ դուք արջի ընկե՞րն եք, թե՞ մեր…
Advertisement 1000 x 90

Հակառակ դեպքում կարող է նաև բնական հարց առաջանալ՝ դուք արջի ընկե՞րն եք, թե՞ մեր…

Ռուբեն Վարդանյանի գործունեության շուրջ խոսակցություններն ավելի ու ավելի են ծավալվում ու իրենց գնահատականներում հասնում դրական ու բացասական ծայրահեղությունների։

Դրանում զարմանալու բան քիչ կա, միշտ այդպիսին է ճահիճը ալեկոծողների կյանքը։ Միայն մի հարց կարելի է տալ նրա գործունեությանը բացասական գնահատական տվողներին։

Հայտնի՞ է ձեզ արդյոք, որ շրջափակմեն մեջ հայտնված Արցախի ժողովուրդը նրա հետ շատ հույսեր է կապում և ընդհանուր առմամբ հասարակ մարդիկ նրա գործունեությունը գնահատում են դրականորեն։

Մի՞թե այդքանը բավական չէ, որ մեր ժողովրդի մի հատվածի համար նրա ծավալած դրական գործունեությունը գոնե մի քիչ արժանանա նաև ձեր, թեկուզ չեզոք, գնահատականին։

Կամ այն հանգամանքը, որ նրա գործունեությունը խիստ անհանգստություն է առաջացրել մեր թշնամու լագերում, ձեզ որևէ բան չի՞ ասում, կամ որևէ ձևով ձեր կարծիքի վրա չի՞ ազդում։

Կամ գուցե, ծակ իմաստուն երևալու մարմաջն է ձեզ առաջնորդում կամ էլ կույր ատելությունը հաջողակ մարդկանց նկատմամբ…

Հասկացանք նաև, որ չպղտորած մաքուր աղբյուր եք փնտրում, որ մեջը թքեք, բայց դե տխմարությունն էլ պետք է սահման ունենա, կամ այդքան թուքը ձեզ որտեղի՞ց։

Հակառակ դեպքում կարող է նաև բնական հարց առաջանալ՝ դուք արջի ընկե՞րն եք, թե՞ մեր։

ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Pavel Barseghyan



Նման նյութեր