Շվեդիայում բնակվող մեր հայրենակից Անի Կաղինյանն իր էջում գրում է․
«Իրանը միակ դիմադրության օջախն է, և ես հավատում եմ նրանց հաղթանակին:
Իրանի Սավաք կոչվածը աշխարհի ամենահին պետական անվտանգային համակարգն է, ավելի հին, քան ներկայիս գոյություն ունեցող պետությունների կեսից ավելին, իրենց ամբողջ պատմությամբ։
1979 թ Իսլամական հեղափոխությունից առաջ այնտեղ ապրում էր մոտ 30 000 000 մարդ։ Չնայած շրջափակմանն ու մեծ արտագաղթին, այսօր Իրանի ազգաբնակչությունը 90 000 000 է:
Նման բնական աճը բացառիկ է:
Իրանի բնակչության 60 տոկոսը 45 տարեկանից ցածր են: Նրանք չնայած իրենց հնությանը համարվում են աշխարհի ամենաերիտասարդ ազգը: Իրանում սպասվում է դեմոգրաֆիական աճի պայթյուն։ Երիտասարդները շուտով ծնելու են, ավանդապաշտությունը դրան նպաստում է։ Իրանի Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է։ Շիա մուսուլմանները կազմում են բնակչության շուրջ 90%-ը։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։
Իրանը Մերձավոր Արևելքի երկրոդ խոշոր պետությունն է, իսկ աշխարհում 17-րդը: Իրանը ունի ամենամեծ սփյուռքերից մեկը, որն ամենաբարձր կրթությունն ունի աշխարհում։ Տոկոսային հարաբերությամբ, առաջինն են բոլոր երկրներում։
Օրինակ` Շվեդիայում, որտեղ ապրում եմ, իրանցիների բարձրագույն կրթություն ստացածների տոկոսը ամենաբարձրն է, հետո գալիս են շվեդները, ֆինները, եւ այլոք՝ հերթով: Նույնը՝ բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ֊ում, Կանադայում, Ավստրալիայում։ ՆԱՍԱ֊ի ինժեներների կեսը ավարտել են Իրանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սա լավագույն օրինակներից մեկն է։
Իրանցիները ամենուր են․ աշխարհի բոլոր երկրների պառլամենտներում, կառավարություններում, բարձր պաշտոններ ունեն միջազգային հարաբերությունների ոլորտում, արվեստներում, ակադեմիաներում, մեդիայում և անգամ թագավորական տներ դուրսուներս անող վտարանդի թագավոր եւ ազնվականություն ունեն։ Իրանը սառեցված ակտիվներ ունի ամենուր: Իրանը կարողանում է մեկ շաբաթում մարտական պատրաստություն անցած 1 000 000 բանակ ունենալ:
Իրանն այսօր աշխահում միակ երկիրն է, որ ԱՄՆ֊ին, ամբողջ տրանսկոնտինենտալ մաֆիային ասում է`
֊ Իմ հոր ոսկին ես եմ չափում։
Այն մեկ է, չի կիսվում։
Մենք ոչինչ չգիտենք մեր հազարամյա հարևանի մասին»: