Մեզ մեր «ադնեաուերներն» են պետք…
Advertisement 1000 x 90

Մեզ մեր «ադնեաուերներն» են պետք…

Շատ ավելի կարևոր է ապագա Հայաստանի տեսլականը քան ներկայիս աղետի արձանագրումներն ու անգամ էս աղետի հիմնական մեղավորից ազատվելու մասին քննարկումները: Ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսներով ենք հաղթահարելու էս աղետի հետևանքները:

Կարծում եմ վերոգրյալ հարցերի պատասխանները չունենալն է նաև սրանցից ազատվել «չկարողանալու» առանցքում ու էս հարցում ևս թերացումը առաջնորդության տիրույթում է: Մեր քաղաքական էլիտան ամեն օր գուժում է «Հայաստանի մոտալուտ վախճանի մասին» կամ արդեն գոյություն չունենալու մասին, այնինչ քաղաքական էլիտայի խնդիրը ապագա կառուցելու տեսլականը պետք է լինի:

Հայաստանը եղել է, կա ու կլինի ու Հայաստանին ոչ թե իր վախճանն ավետողներ են պետք, այլ փառապանծ ապագան երազողներ-պատկերացնողներ և կերտողներ: Նիկոլից հետոյի Հայաստանը պատկերացնողներն ու դենիկոլիզացիա անողներն են էս երկրի ապագան ու վստահ եմ էդպիսիք կգտնվեն մեր երկրում:

Իսկ քաղաքական առաջնորդության, կամ դրա ավելի լայն հասկացողության՝ էլիտայի ճգնաժամն ավելի խորքային և անգամ ավանդական պատճառներ ունի, բայց Երկրորդ համաշխարհայինից հետո ջախջախված Գերմանիայի քաղաքացիները չէին էլ կարող անգամ երազել, որ էդ ամենից կանցնի 8-9 տարի ու Գերմանիան նորից բանակ կունենա ու կսկսի հավասարի նման շփվել իր երբեմնի դարավոր թշնամիների հետ, որոնք կապիտուլացրել են իրեն, բայց Ադենաուերը դրանում վստահ էր…

Մեզ մեր «ադնեաուերներն» են պետք…

Հ.Գ. Գերմանիան 1-ին համաշխարհայինից հետո ունեցավ Հիտլեր, երկրորդից հետո արդեն՝ Կոնրադ Ադենաուեր: Հիտլերը ռևանշիզմի և ատելության ֆոնին ոտքի կանգնեցրեց ու վերջնական կործանեց Գերմանիան: Ադենաուերը իր հանճարեղության, համբերատարության, «դանդաղ շտապելու» շնորհիվ վերակառուցեց երկիրն ու գերմանացիներին վերադարձրեց արժանապատվությունը:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր