Դուրս եկեք արևմտամետ ու ռուսամետ, լիբերալ ու ավտորիտար մատրիցայից, մաքրեք ձեր ուղեղը նման բալաստներից ու շարժվեք ազգային շահերով․ Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Դուրս եկեք արևմտամետ ու ռուսամետ, լիբերալ ու ավտորիտար մատրիցայից, մաքրեք ձեր ուղեղը նման բալաստներից ու շարժվեք ազգային շահերով․ Ստեփան Դանիելյան

Արևմտամետ-Ռուսամետ

————-

Ճորտի հոգեբանության հիմնական ցուցիչը տեր որոնելն է, ու փորձել այդ տիրոջը ցույց տալ, որ իրեն հավատարիմ ես, ու հալչել, երբ տերը ձեր գլուխը շոյում է:

Հայերի պահով պոտենցիալ տերերը երկուսն են, չհաշված նոր հովերը՝ կամ վաղուց մոռացված հնի վերականգնումը՝ թուրքամետությունը, որոնց թիվը ՔՊ-ի պատգամավորների ու պրոպագանդիսների կազմում սկսել է աճել:

Հովանավոր որոնելը մտքի ծուղակ է, որը թույլ չի տալիս իրականությունը սթափ տեսնել: Ինչ խոսես, կամ ցուցակագրում են արևմտամետների, կամ ռուսամետների ճամբարում, խոսքը ճորտերի ռեֆլեկսիայի մասին է:

Շատ հետաքրքիր է Սինգապուրյան հրաշքի հեղնակ՝ Լի Կուան Յու տեսակետներն այդ առումով, որին, ժամանակին, դաժանորեն քննադատում էին Արևմուտքում, իսկ հիմա Սինգապուրի հետ բարեկամություն են որոնում:

Ինչ էր այդ առումով ասում Լին Գարբաչովին, ով Արևմուտքի գովաբանությանից խույվորվում էր. ՛«Միխայիլ Գորբաչովը պետք է զգույշ լիներ, երբ թշնամական պետությունների լրատվամիջոցները սկսեցին գովաբանել նրան, փոխարենը նա հետևեց նրանց հորդորներին և պատճառ դարձրեց երկրի կազմաքանդումը, ինչպես ԿՀՎ-ն կարող էր միայն երազել»:

Լին թքած ուներ նաև մամուլի կարծիքի վրա. «Մամուլի ազատությունը, լրատվական լրատվամիջոցների ազատությունը պետք է ստորադասվեն Սինգապուրի ամբողջականության գերակա կարիքներին և ընտրված կառավարության նպատակի գերակայությանը»։

Լին արհամարհում էր նաև հանրության կարծիքը. «Ես անտեսում եմ հարցումները՝ որպես կառավարման մեթոդ։ Կարծում եմ, որ դա ցույց է տալիս մտքի որոշակի թուլություն՝ անկարողություն գծելու ուղղություն, թե որ կողմով էլ քամին փչի, որ ուղով էլ որ մեդիան խրախուսի մարդկանց գնալ, դու հետևում ես: Եթե ​​դու չես կարող ստիպել կամ չես ցանկանում ստիպել քո ժողովրդին գնալ քեզ հետևելու՝ սպառնալիքներով կամ առանց սպառնալիքների, դու առաջնորդ չես»:

Լի Կուան Յուն ազատ մարդ էր, ճորտ չէր, ով գիտեր, թե ինչ է պետք իր երկրին ու անտարբեր էր դրսի ու ներսի կարծիքներին:

Թե ինչ կգրեն ու կասեն մեր մասին Արևմուտքում ու Ռուսաստանում, կսպառնան, կամ կգովաբանեն, պետք է մեր հավաքական տանձին լինի: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր շահն ու մեր ազգային որակին բնորոշ քյարթու եղանակով դրանք առաջ տանենք: Երբ ցանկացած եղանակով հասնում ես հաջողության, նախկին քննադատներն ու անգամ թշնամիներն են հերթ կանգնում ձեռքդ սեղմելու համար:

Դուրս եկեք արևմտամետ ու ռուսամետ, լիբերալ ու ավտորիտար մատրիցայից, մաքրեք ձեր ուղեղը նման բալաստներից ու շարժվեք ազգային շահերով:

Ստեփան Դանիելյանի էջից



Նման նյութեր