Որոշ մարդիկ ասում էին՝ «մի չարախնդացեք Մալաթիայի շուկայի փակման առթիվ։ Մեկ-երկու նիկոլական են խոսացել տեսախցիկների առջև, սաղին դրանով մի դատեք»։
Առավոտից ցույց են անում առևտրականները, ասում են՝ «մեր էրեխեքը սոված են մնալու, մեր հիվանդները անդեղ են մնալու, ԲԱՅՑ եկեք մի քաղաքականացրեք էս հարցը, փաշինյանը, մեր սիրելի վարչապետն ինչ մեղք ունի, ինքը երևի տեղյակ էլ չի»: Համ սա են ասում, համ էլ ասում են՝ «մենք քեզ ենք ընտրել, փաշինյան, հել, արի կանգնի թիկունքներիս»։ Եթե հարցը չեն քաղաքականացնում, էդ դեպքում որպես ի՞նչ էտ հայ-վանը պետք ա իրանց թիկունքի կանգնի։ Որպես հին ու փորձառու մուտիլովչիկ-ընդդիմադի՞ր։
Գաղտնիք չի, որ առրևտրականների 70-80%-ը նիկոլապաշտ, նիկոլամոլ ա։ Փեթակում ամեն երկրորդը յա Perfect TV-ա լսում, յա էն ալկաշ գնելին։ Իրանք հարկայինի մի պակաս ստուգումը փոխեցին հայրենիքի անվտանգության հետ, իրանք 10.000 դրամ ավել աշխատելը նախընտրեցին խաղաղ ապրելուց, իրանք աչք փակեցին ամեն օր զոհվող զինվորների փաստ վրա, դա արդարացնելով ինչով ասես, բացի իրական մեղավորի անունը տալուց։
Հիմա ես չեմ չարախնդրում իրանց էս վիճակի վրա։ Ես պարզապես ասում եմ, որ արդար ա էն ամենը, ինչ կատարվում ա իրանց հետ։ նիկոլ ընտրողն ու սատարողը չպետք ա լավ ապրի, ինքը պետք ա սեփական մաշկի վրա զգա նիկոլին ընտրելու խերը, իրա էրեխեքը նիկոլի ԱԻՆ-ի որոշումների պատճառով պիտի սոված մնան, հիվանդներն էլ՝ առանց դեղ, ոնց նիկոլի որոշումների արդյունքում են Արցախում առանց դեղի ու սնունդի մնացել։
Գուցե էս ամենը տեսնելուց ու զգալուց հետո ապաշխարեն, գուցե և չէ, բայց կարևորը կմռմռան, սեփական մաշկի վրա կզգան իրենց ընտրության հետևանքները, ու երևի հաջորդ անգամ նման ղալաթ չեն անի։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից