Թաիլանդի Սամուտ Պրական քաղաքի 34-ամյա բնակիչը մահացել է հոսանքահարումից՝ քնելուց՝ լիցքավորվող հեռախոսը ձեռքին քնելու պատճառով։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Տղամարդը երեք օր չի ներկայացել ոսկերչական խանութ, որտեղ աշխատել է։ Մտահոգ գործընկերները որոշել են այցելել նրան։ Երբ նրանք շենքի տիրոջ հետ մտել են տղամարդու ննջասենյակ, նրա դին հայտնաբերել են մահճակալին՝ հեռախոսը ձեռքին։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները եզրակացրել են, որ նա մահացել է հոսանքահարումից։ Նրանց խոսքով՝ տղամարդու դին երեք օր ընկած է եղել բնակարանում։ Ենթադրվում է, որ նա հոսանքահարվել է կարճ միացման պատճառով։