Ամերիկացիները կկարողանան հայտնել ՉԹՕ-ների մասին հավելվածի միջոցով
Advertisement 1000 x 90

Ամերիկացիները կկարողանան հայտնել ՉԹՕ-ների մասին հավելվածի միջոցով

Ամերիկյան Enigma Labs ստարտափը ներկայացրել է հավելված, որը թույլ կտա օգտատերերին հայտնել ՉԹՕ-ների մասին: Այս մասին հայտնում է Wired-ը։

Մշակողները թույլ կտան Enigma հավելվածի օգտատերերին ՉԹՕ-ների լուսանկարներով ու տեսանյութերով հրապարակումներ ստեղծել և զետեղել դրանք հավելվածում։ Հրապարակման համար անհրաժեշտ է նշել օբյեկտի դիտարկման վայրը և ժամանակը, դրա ձևը և այլ տեղեկություններ, որոնք հետագայում կստուգվեն արհեստական ​​ինտելեկտի միջոցով։ Այնուհետև AI-ն հաղորդագրությանը կտա արժանահավատության միավոր՝ հիմնվելով ստացված տվյալների և մոտակայքում գտնվող օդանավակայանների ու «ցամաքային» թռչող օբյեկտների վերլուծության վրա:

 



Նման նյութեր