SpaceX-ը մեկ քայլ ավելի մոտ է Starship-ի նոր սերնդի տիեզերանավերի առաջին ուղեծրային թռիչքին. հունվարի 23-ի ուշ երեկոյան Տեխասի Starbase փորձարկման կենտրոնում ընկերության ինժեներները հաջողությամբ ավարտեցին 120 մետրանոց Starship և Super Heavy համակարգի ամբողջական լիցքավորումը։ Առաջին լիարժեք լիցքավորման փորձարկումները՝ իրական թռիչքի նախապատրաստմանը մոտ պայմաններում հաջող են անցել։ Համակարգը ամբողջությամբ լիցքավորվել է ավելի քան 4500 տոննա կշռող վառելիքով (մեթան և հ հեղուկ թթվածին)։
Փորձարկումներին, ինչպես միշտ, կարելի է հետևել NASA Spaceflight YouTube-յան ալիքի ուղիղ եթերով։
Հաջորդ՝ վերջին փորձարկման ժամանակ SpaceX-ը կգործարկի տիեզերանավի բոլոր 33 շարժիչները:
Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը