NASA-ն հավանություն է տվել միջուկային հրթիռի հայեցակարգին, որը խոստանում է Կարմիր Մոլորակ հասնել 45 օրում
Advertisement 1000 x 90

NASA-ն հավանություն է տվել միջուկային հրթիռի հայեցակարգին, որը խոստանում է Կարմիր Մոլորակ հասնել 45 օրում

Ամերիկյան տիեզերական գործակալության մասնագետներն ընտրել են մի քանի նոր տիեզերական նախագծեր՝ ապագայում դրանց հնարավոր իրականացման համար։ Ամերիկացի հետազոտողների ամենահետաքրքիր նախաձեռնություններից պետք է առանձնացնել այն, որն առաջարկում է տիեզերական հրթիռում օգտագործել նոր տեսակի միջուկային շարժիչ, որը հնարավորություն կտա մեկուկես ամսում հասնել Մարս։ Հրթիռի համար միջուկային շարժիչ օգտագործելու նոր հայեցակարգն առաջարկել է Ֆլորիդայի ​​համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ռայան Գոսեն: Թեև գաղափարն ամենևին էլ նոր չէ. դեռևս 20-րդ դարում ԱՄՆ-ում գիտնականները զբաղվում էին տիեզերական հրթիռների համար միջուկային ջերմային և էլեկտրական շարժիչների մշակմամբ։ Սակայն այդ նախագծերը կիսատ մնացին և հետագայում չզարգացան։ Գոսեն առաջարկել է միավորել երկու տեսակի միջուկային շարժիչները մեկի մեջ, որը բաղկացած կլինի երկու մասից՝ ջերմային և էլեկտրական:

Դա, ըստ գիտնականի, թույլ կտա Կարմիր մոլորակ հասնել ընդամենը 45 օրում։ Միջուկային ջերմային շարժիչը բաղկացած է միջուկային ռեակտորից, որը տաքացնում է հեղուկ ջրածնային վառելիքը, ինչի հետևանքով այն վերածվում է իոնացված ջրածնի, որն էլ ապահովում է քարշուժը: Միջուկային էլեկտրական շարժիչի նույնպես բաղկացած է միջուկային ռեակտորից, որը շարժիչն ապահովում է էլեկտրաէներգիայով Հոլի էֆեկտի շնորհիվ, այսինքն՝ իոնային շարժիչն առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ, որն իոնացնում և արագացնում է այնպիսի իներտ գազ, ինչպիսին է օրինակ քսենոնը՝ քարշուժ ստանալու համար: Միաժամանակ երկու տեսակի շարժիչների օգտագործումը մեկ նախագծում, ըստ Գոսեի, կմիավորի երկու միջուկային հրթիռային շարժիչների առավելությունները՝ ջերմային և էլեկտրական, և հնարավորություն կստեղծի, որ թռիչքներ իրականացվեն դեպի արեգակնային համակարգի հեռավոր մոլորակներ ևս:

Հրապարակման պատրաստեց՝ ita.am