«Իմը 25 հազար դոլարանոց ա. ասաց ու թողեց, գնաց»․ Ռուզաննա Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Իմը 25 հազար դոլարանոց ա. ասաց ու թողեց, գնաց»․ Ռուզաննա Խաչատրյան

Ես, օրինակ, Գուրգեն Արսենյանին վաղուց չեմ նկատում: Ու էն մտքին չեմ, որ որդու համար ա անում, ինքը դա անող տեսակ ա պարզապես: Լիքը բան կարող եմ պատմել, երևի էլի եմ պատմել: Օրինակ, 2004-ին, երբ Բաղրամյան պողոտայում երգող-պարող ընդդիմությանը ծեծելով ցրել էին, սա միկրոֆոնի առջև ասում ա՝ ես էնտեղ էի, ոչ մի ծեծ էլ չի եղել: Ասում եմ, պրն Արսենյան, ես իմ աչքով արյան հետքեր եմ տեսել ասֆալտին, ասում ա՝ էդ բորշչի հետքեր էին, ցուցարարներն էնտեղ բորշչ էին եփում: Էդտեղ Ռոբերտ Քոչարյանին էր հաճոյանում…

Մի անգամ էլ լրագրող Մարինա Մկրտչյանն ու ես խորհրդարանում բանավիճում էինք իր հետ ու մեր հակափաստարկներով նեղն էինք գցել: Հենց տեսավ, որ չի կարողանում տակից դուրս գալ, ինձ անկապ հարցրեց՝ էդ թևիդ ժամացույցը քանիսանո՞ց ա: Ասացի՝ մի 100-200 դոլարի երևի: Իսկ իմը 25 հազար դոլարանոց ա. ասաց ու թողեց, գնաց: Ես ու Մառան շվարած իրար նայեցինք ու սկսեցինք ծիծաղել: Դուք էլ ծիծաղեք ու անցեք, նմանների վրա վատնելու ժամանակ չունենք:

Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր