Հրամանատարի ծնողներ. «Գոռը որդուս առաջին կորուստն է. նա խորը վշտի մեջ է». aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրամանատարի ծնողներ. «Գոռը որդուս առաջին կորուստն է. նա խորը վշտի մեջ է». aravot.am

aravot.am-ը գրում է. Թալիշում 3 օր առաջ զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանի հուղարկավորությանը Շիրակ գյուղում մասնակցում էին նաեւ նրա հրամանատարի՝ Գագիկ Սիմոնյանի ծնողները: Դպրոցի շենքում, որտեղ դրված էր 19-ամյա հերոսի աճյունը, բարձրաձայն հեկեկում էր մի կին: Գոռի հարեւանուհիները, մատնացույց անելով նրան, ասացին. «Գոռի հրամանատարի մայրն է, հանգստացնել չի լինում»:
Մոտենալով տիկնոջը, լրագրողը հետաքրքրվել է, թե անձա՞մբ էր ճանաչում Գոռին, ի պատասխան մեր հարցի՝ Սրբուհի Սիմոնյանը պատմեց, որ իր որդին՝ Գագիկ Սիմոնյանը, 7 տարի է՝ զինվորական ծառայության մեջ է, ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի կորուստ չի տվել, կարողացել է իր վաշտով ջախջախել թշնամուն, Գոռը նրա առաջին կորուստն է:
«Որդիս շատ վատ վիճակում զանգել էր ինձ, թե զինվոր եմ կորցրել, չեմ դիմանում»,-արտասվելով ասում էր Սրբուհի Սիմոնյանը: