Երեւանում, յսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները Աբովյան փողոցում կանգնեցրել են «Գազելը» ու վարորդին ենթարկել սթափության փորձաքննության։
Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է աչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Իսկ «Գազելում» եղել է 12 ուղեւոր:
Այս դեպքին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լևոն Սարդարյանը, ով հայտնել է, որ թիվ 77 երթուղու վարորդը հեռացվել է աշխատանքից։ Նա գրել է․« Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից: