Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական հումորային գրառումն է կատարել.
«Պատգամավորների՝ հայոց լեզվին տիրապետելու անհրաժեշտության մասին քամահրանքով արտահայտված Համլետ Հարությունյան անունով կարկառուն ՀՀԿ-ականին հարցնում են.
– Դու գոնե գիտե՞ս, թե Այբուբենը քանի տառ ունի։
– Յո՛թ,- խրոխտ հայտարարում է կարկառունը…
– Դե թվարկիր,- ծիծաղելով ասում է հարցնողը։
– Ա, Յ, Բ, Ու, Բ, Ե, Ն՝ եղավ 7, – վստահ ասում է կարկառունը։
Բարի լույս, Հայություն»։