Ինչ է լինում, երբ ուսուցչուհին խնդրում է աշակերտին խոնարհել քվեարկել բայը…
Advertisement 1000 x 90

Ինչ է լինում, երբ ուսուցչուհին խնդրում է աշակերտին խոնարհել քվեարկել բայը…

Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հումորային գրառումն է կատարել.

«Ուսուցչուհին խնդրում է աշակերտին խոնարհել քվեարկել բայը:

Աշակերտը պատասխանում է.

– Ես քվեարկում եմ, դու քվեարկում ես, նա քվեարկում է,
մենք քվեարկում ենք, դուք քվեարկում եք:

– Տղա ջան, վերջինը մոռացար. իսկ նրա՞նք:

– Իսկ նրանք թքած ունեն մեր քվեարկության վրա…

Բարի լույս, Հայություն»: