Սա տեղի է ունեցել Երևանում, մի քանի օր առաջ։ Նման դեպքեր շատ են լինում, ուղղակի դրանց մասին չենք իմանում։
Մի օր սենց բան լինելու ա Ավետիսյան փողոցում, դեպի Սարալանջ գնալուց, որտեղ ասֆալտը էնքան ա նստել, որ օրական 10-յակ մեքենաներ են ջարդվում։ Երեկ մի վարորդ բետոն տեղափոխող մեքենային խնդրեց էդ փողոցի մեջտեղի փոսը բետոն լցնի։ Նույն վիճակը Հալաբյան փողոցի ֆիզիկայի խաչներուկ չհասած մասն է։ Ասֆալտը էնքան է իջել, որ ամերիկական գորկիի նման մտնում են մեջը դուրս գալիս, մի օր հաստատ մի մեքենա էս օրն ա ընկնելու։ Մտեք Դավթաշեն գյուղ 1-ին փողոց կտեսնեք ինչ վիճակ ա։ Հլը սա ես եմ տեսել, բա ուրիշ տեղեր ինչեր կան։ Էլ չասեմ փնթի շինարարությունների մասին։ Ոչ մի տեղ չի պահպանվում անվտանգության տարրական նորմերը։ Ինչ էլ արվում ա, արվում ա ձևի համար։ Եվ սա բացառապես այն պատճառով, որ էս քաղաքը անգլուխ ա, լրիվ բարձիթողի վիճակում ա, ինքահոս գնում ա։ Մեկ էլ զարթնում են էն ժամանակ, երբ Սուրմալու է լինում <հերոսի> շորերն հագնում են ու մեյդան ընկնում։ Բայց ամենաահավորը մեր քաղաքի բնակիչների համատարած անտարբերությունն ա։ Մարդիկ ոնց որ թմբիրի մեջ լինեն։ Աստված չանի, եթե երկրաշարժ լինի, Երևանը մի հատ մեծ գերեզմանոց ա դառնալու։ Հա, հատուկ սենց եմ գրում, որ բոլոր նրանք ովքեր կարող են բան փոխեն ու չեն փոխում, տեղներից իրարի գան։ Թե չէ էս անմեղսունակ իշխանություններից ավել բան չի կարելի սպասել։
Տիգրան Սահակյանի ֆեյսբուքյան էջից