«Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով»
Advertisement 1000 x 90

«Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով»

Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետեւում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելիւց զատ նաեւ մեկ այլ դետալ է պարունակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»։

Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով։

Դե մնացածը պատկերացրեք, թե թուրքերի համար նման պորտապար պարելով հայ ժողովրդին ուր են ուզում հասցնել…



Նման նյութեր