Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետխորհրդային պատմության բոլոր ղեկավարներից միայն մեկն է եղել իրական հակառուս ու հակաիմպերիալիստ ( դա չշփոթել սեփական երկրի շահի համար ռուսական ազդեցության բալանսավորման քաղաքականության հետ)` բատոնո Սահակաշվիլին…..
Ու ճակատագրի բերումով էտ միակ հակաիմպերիալիստը, ով իրեն հռչակել էր Պուտինի անձնական ախոյան, այսօր բառիս բուն իմաստով «մեռնում է» Ռուսթավիի բանտում` այ էտ նույն, դեպի եվրոինտեգրման ճանապարհ բռնած Վրաստանում….
Դե ես թինկը տամ, ու դուք պատմեք Նիկոլի եվրոպական ծագման, ռուսներին «պասլատ» անելու, Պուտինին հակառակվելու, ինքնիշխանության, իմպերիայի անուժ լինելու ու արևմուտքի ազդեցության մասին…
Հ.Գ. « եթե ԱՄՆ չկարողանա ինձ պաշտպանել` դա սարսափելի նշան կլինի տարածաշրջանի բոլոր պռոարևմտյան ժողովուրդների և գործիչների համար» Մ. Սահակաշվիլի…
Հ.Հ.Գ. իսկ այդ նույն ժամանակ «հակառուս» Փաշինյանի տնտեսությունը ծաղկում ու բարգավաճում է` ռուսական տնտեսության հետ համագործակցությունը հասցնելով աներևակայելի մասշտաբների…
Հայկ Հովյանի էջից