iPhone 15-ի բազային մոդելը կստանա 6.2 դյույմանոց էկրան, որը մի փոքր մեծ է iPhone 14-ի բազային մոդելի էկրանից, այս մասին տեղեկացնում է 9to5Mac-ը։ Բացի դրանից, համացանցում արդեն հրապարակվել են iPhone 15-ի իրական լուսանկարներ։
iPhone 15-ի Էկրանի լուծաչափի և թարմացման արագության մասին տվյալներն այս պահին հայտնի չեն, բայց ակնկալվում է, որ դրանք նման կլինեն iPhone 14 մոդելների տվյալներին:
Ակնկալվում է, որ iPhone 15 շարքի սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա վերջին: Շարքը հավանաբար կներառի չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max: Ակնկալվում է, որ iPhone 15 Pro մոդելը կկոչվի «Ultra»:
Ըստ 9to5Mac-ի՝ iPhone 15-ը կստանա նաև Dynamic Island, որոն առաջին անգամ ստացել է iPhone 14 Pro մոդելն անցյալ տարի:
Նաև նշվում է, որ iPhone 15-ը կհամալրվի USB-Type C լիցքավորման միակցիչով։ Apple-ը կպահպանի ավանդական երկակի տեսախցիկի համադրությունը iPhone 15-ի ստանդարտ շարքի համար: Երրորդ տեսախցիկը և LiDAR-ը, ըստ երևույթին, հասանելի կլինեն iPhone 15 Pro մոդելներում:
Աղբյուրը նաև նշվում է, որ կոնդենսիվ կոճակներ, որոնց մասին ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, կունենան բացառապես iPhone 15 Pro մոդելները, քանզի iPhone 15-ի դեպքում կպահպանվեն ֆիզիկական կոճակները: Gadgettendency.com-ը հրապարակել է iPhone 15-ի պրոտոտիպի լուսանկարներ, որոնք լրատվականներին տրամադրել է Unknownz21 մականունով հայտնի ինսայդերը։
Ըստ աղբյուրի՝ iPhone 15-ի ամբողջ շարքը, ներառյալ բազային մոդելները և Pro տարբերակները, կհրաժարվեն Lightning միակցիչից, որն Apple-ն օգտագործում է իր հեռախոսների վրա 2012-ից: Նոր հեռախոսները կունենան USB-C միակցիչներ՝ պայմանավորված եվրոպական նոր օրենքներով:
Լուսանկարներում ներկայացված է iPhone 15-ի ներկայիս նախատիպը, որը Apple-ն անվանում է «D37» կոդային անունով: Ինսայդերը հավելել է, որ դժվար թե դիզայնում փոփոխություններ կատարվեն։
Նախկինում նույն ինսայդերը կիսվել էր iPhone 15 Pro-ի ներքևի մասի առաջին լուսանկարով, որում երևում էր USB-C միակցիչը, ինչպես նաև բարձրախոսի հատվածը։ Նույն ինսայդերն ավելի վաղ լրատվականներին էր տրամադրել ընկերության ներքին փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ Wi-Fi 6E մոդուլը կլինի միայն iPhone 15 Pro մոդելներում։