Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների նկատմամբ․ Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների նկատմամբ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ՝ բացառությամբ Թուրքիայի։

Այս լուսանկարը փաստում է, որ այդ շինծու և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները քարոզչական բիրտ միջամտությամբ ներարկվում են նաև այդ արհեստածին կազմավորման մատաղ սերնդին՝ նրան թունավորելով «թշնամիների կողմից բաժան-բաժան» արված, իբր, «միասնական Ադրբեջանի» գաղափարով, որի «վերամիավորման» վշտով տառապում է նույնիսկ Արաքսը»։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan



Նման նյութեր