Կոլումբիայի դատարանն առաջին անգամ դատավարություն է անցկացրել մետավերսում։ Արդյունքը հաջող է եղել, եւ նախատեսվում է շարունակել փորձը։
Երկու ժամ տեւած նիստի մասնակիցները քննարկել են ճանապարհատրանսպորտային վեճի գործը։ Նրանք վիրտուալ սենյակում հայտնվել են որպես ավատարներ, դատավոր Մարիա Քինոնես Տրիանան սեւ համազգեստով է եղել։
Այն աշխարհում առաջիններից մեկն էր, ով սկսել է իրական դատական նիստերը փորձարկել մետավերսում՝ թվային տարածությունն ավելի իրատեսական դարձնելու համար:
Մասնագետները կարծում են, որ մետավերսի օգտագործումը կարող է հատկապես օգտակար լինել, օրինակ՝ լուրջ կոնֆլիկտների դեպքում, երբ մասնակիցները կարող են քննարկել որեւէ հարց՝ առանց միմյանց ֆիզիկապես տեսնելու։