TikTok-ը դեռահասների համար հավելվածում էկրանային ժամանակը կսահմանափակի օրական 60 րոպեով: Այս մասին հայտնում է The Verge-ը։
Նորարարության ի հայտ գալով՝ մինչև 18 տարեկան օգտատերերին պատկանող յուրաքանչյուր օգտահաշվի վրա ավտոմատ կերպով հավելվածից օրական 60 րոպե օգտվելու սահմանափակում կդրվի: Թույլատրելի սահմանաչափի վերջում դեռահասներին կառաջարկվի մուտքագրել գաղտնաբառ՝ սոցիալական ցանցից օգտվելու համար: 13 տարեկանից ցածր օգտատերերը սահմանաչափին հասնելու դեպքում կարող են լրացուցիչ 30 րոպե ստանալ տեսանյութ դիտելու համար միայն, եթե նրանց ծնողը կամ խնամակալը մուտքագրի գաղտնաբառը:
Մշակողները լրացուցիչ հնարավորություններ կավելացնեն «Ընտանեկան կարգավորումներ» ֆունկցիայում: Օրինակ՝ անչափահաս օգտատերերի ծնողները կամ խնամակալները կկարողանան ինքնուրույն սահմանել ժամանակի նախընտրելի լիմիտը, ինչպես նաև նշել ժամանակային սահմանափակման այլ տեւողություն՝ կախված շաբաթվա օրվանից: Այնուամենայնիվ, ծնողները կկարողանան անջատել TikTok-ի ծանուցումները դեռահասների համար: Ներկայումս 13-15 տարեկան օգտատերերը ժամը 21:00-ից սկսած ծանուցումներ չեն ստանում, իսկ 16-17 տարեկան դեռահասները՝ 22:00-ից:
Բացի դրանից, դեռահասները շաբաթական հաշվետվություններ կստանան TikTok-ում անցկացրած ժամանակի մասին:
Ըստ TikTok-ի՝ նորամուծությունները կգործեն մոտ ապագայում և հասանելի կլինեն բոլոր օգտատերերին։