Էս ազգը գնա կորի էլի, որ դու պետք ա քաղաքական գնահատական տվող լինես
Սույն պերսոնաժը ըստ aravot.am -ի հերթական բարբաջանքն է իրեն թույլ տվել նախագահ Սերժ Սարգսյանի մասին ու կրկին աչքի ընկել իր հակառուսական հռետորաբանությամբ:
Նա ասել է «Քոչարյան եւ Սերժ Սարգսյան մաֆիայի գողապետ պարագլուխների իրավաքաղաքական գնահատականի բացակայությունը ամեն օր ավելի թանկ գին է արժենալու»:
Ուր՞ ես հասել Հայաստան, որ նմանները պետք է գնահատականներ տան Շուշին ազատագրած, բանակ կառուցած և երկիր պահած ղեկավարին, ո՞ւր ենք մենք բոլորս հասել, որ նմանները պետք է խոսեն առողջ ընդդիմությունից:
Ո՞ւր ենք հասել, որ նմանները պետք է թուրքական օրակարգ գովերգեն`ռուսների դեմ քարոզչություն անելով:
Բայց ասեմ հասել ենք վերջին,իրոք սա արդեն վերջն է….
Արման Սերժ Սարգսյանը եղել է կա և լինելու է թուրքին հաղթած առաջնորդ,պատմության մեջ ոսկե տառերով գրված անուն ազգանուն,այ քո անունը կմնա՞ որևէ թերթիկի կամ էլեկտրոնային տարբերակով որևէ տեղ կհիշատակվի թե ոչ բոլորիս պարզ է,պարզ է նույնիսկ քեզ:
Այս անիմաստ ու անհեթեթ սև քարոզչությունը,որն արվում է նախագահ Սարգսյանի դեմ չի կարող որևէ ազդեցություն ունենալ,և Հայաստանը և Արցախը և Սփյուռքը գիտեն և քեզ և քո վատաբանած մարդկանց,կպի գործերիդ քեզ որևէ մեկը լուրջ չի կարող ընդունել:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից