Ռաֆայել Հովհաննիսյանի բաց նամակը` Հայաստանում Բելառուսի դեսպանին
Advertisement 1000 x 90

Ռաֆայել Հովհաննիսյանի բաց նամակը` Հայաստանում Բելառուսի դեսպանին

«Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին.

«Հարգելի Իգոր Վասիլևիչ,

Այս տարվա ապրիլին պատրաստվում եմ մեկնել Ղրիմ և այցելել այնտեղ բնակվող հայրենակիցներիս: Այնուհետև մտադիր էի ուղևորվել դեպի Ձեր հիանալի երկիր` Բրեստի ամրոցի, ինչպես նաև այն պաշտպանած ու մարտերում ընկած հայերի մասին ֆիլմ նկարահանելու մտադրությամբ:

Կցանկանայի Ձեզ մի բան խնդրել: Կարո՞ղ եք Ձեր նախագահից ճշտել, թե արդյոք նա ինձ չի բռնի ու հանձնի, օրինակ, «Աջ սեկտորին»: Ես անհանգստանում եմ, քանի որ հանդիսանում եմ մի երկրի քաղաքացի, որը ՄՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է: Իմ դեպքում արդյո՞ք վտանգ չի լինի, եթե այցելեմ Բելառուս: Թե՞ խաղաղ քաղաքացիների արտահանձնումը, որոնք այցելել են Ձեր երկիր, վերաբերում է միայն նրանց, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում: Կա՞ որևէ օրինաչափություն, թե՞ ամեն բան կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ է արթնացել Կարտոֆիլային մարգերի տիրակալը: Չէ՞ որ եթե նա հանձնել է Լապշինին, ասենք, այն պատճառով, որ Մեհրիբանը նրան գրգռում է, դա այլ բան է, իսկ եթե նրա մոտ կլիմակտերիկ մարազմ է, ապա դա բոլորովին այլ բան է: Այնպես որ բարի եղեք, հարցրեք նրան:

Վերջապես, չէ՞ որ Բելառուսում ինչ-որ օրենքներ պետք է գործեն: Անհամբերությամբ սպասում եմ Ձեր պատասխանին, քանի որ շատ եմ ցանկանում լինել մի երկրում, որտեղ բնակվում են շատ բարի տղամարդիկ ու գեղեցիկ կանայք:

Հարգանքներով,

Ռ.Հ.»: