«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ», – կարծում է «Միսս Տիեզերք 2021»-ի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Նանե Ավետիսյանը։
Կնոջ իդեալի մասին
Ինձ համար դժվար է ընտրել միայն մեկ օրինակելի մոդել: Ես շատ բան սովորեցի այն կանանցից, որոնց հանդիպել եմ իմ կյանքի տարբեր փուլերում։ Նրանք յուրովի մոտիվացրին եւ ոգեշնչեցին. մայրիկիցս մինչեւ ուսուցիչներ ու նույնիսկ իմ ընկերների մայրեր:
Այն մասին, թե ինչպես կարելի է կին մնալ ժամանակակից իրողություններում
Երբեմն մարդիկ, երբ տեսնում են, որ ես զինվորական պատրաստվածություն եմ անցնում, էքստրեմալ սպորտով եմ զբաղվում, մտածում են, որ երեւի ավելի առնական եմ։
Նկատեցի, որ շատերն անգամ վախենում են դրանից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, կանացիության մասին սխալ կարծրատիպեր կան։ Որքան էլ կինն արտաքինից ուժեղ թվա, նա դեռ քնքուշ է ու փխրուն իր էությամբ ու բնությամբ։ Սրա համար հատուկ ոչինչ պետք չէ անել, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Մենք ԿԻՆ ենք եւ դրանով ամեն ինչ ասված է։
Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը հայ իրականության մեջ
Հայաստանում աղջիկ լինելն ունի մի շարք առավելություններ, բայց նաեւ բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից մեկն այն է, որ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ։ Այսինքն՝ այն, որ տղամարդկանց համար վարքագծի նորմը կանանց համար խիստ դատապարտելի է։
Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը
Ինձ համար կին լինելը նշանակում է լինել էներգիայի, լուսավորության եւ բարության աղբյուր։ Նա կարողանում է բուժել ու լուսավորել իր սիրով, հոգ տանել այն միջավայրի մասին, որտեղ հայտնվում է…
Ավելի մանրամասն՝ news.am