Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իմ և Սոս Հակոբյանի միջնորդությունը, «Հայաստան» խմբակցության միջոցով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում:
Դրան կհաջորդի ԱԺ հաջորդ քառօրյա նստաշրջանի օրակարգում ընդգրկումն ու լիագումար նիստում հարցի քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնեմ, որ անհրաժեշտ կլինի շուրջ 65 «կողմ» քվեարկություն:
Մեր առաքելությունն այս հարցով համարում եմ հիմնականում ավարտված: Մնացածն արդեն իշխանության որոշելիքն է:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը մեր միջնորդությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար, ինչպես նաև «Պատիվ Ունեմ» խմբակցությանը այս հարցով մեզ միանալու համար»: