ChatGPT-ի համար ստեղծված ընդլայնման միջոցով չարագործները հավաքել են օգտատերերի տվյալները, առևանգել Facebook-ի օգտահաշիվներ
Advertisement 1000 x 90

ChatGPT-ի համար ստեղծված ընդլայնման միջոցով չարագործները հավաքել են օգտատերերի տվյալները, առևանգել Facebook-ի օգտահաշիվներ

Google Chrome բրաուզերի Quick access to ChatGPT ընդլայնումը, որն օգտատերերին մի քանի քայլով արագ հասանելիություն է տրամադրում արհեստական բանականությամբ աշխատող և վերջերս բավական մեծ տարածում ունեցող ChatGPT ներյոնային ցանցին, իրականում նաև հավաքել է դրանից օգտվող օգտատերերի տվյալները, ինչի շնորհիվ չարագործները կարողացել են մուտք գործել այդ մարդկանց Facebook օգտհաշիվներ:

Նշենք, որ ChatGPT-ից օգտվելու համար նախ պետք է գրանցվել, հետո համակարգը օգտատիրոջ տրամադրած հեռախոսահամարով նույնականացնում է նրան, ապա տեղեկացնում, թե քանի որ տվյալ պահին շատերն են օգտվում ChatGPT-ից, համակարգը ծանրաբեռնված է և խորհուրդ է տալիս այցելել ավելի շուտ։ ChatGPT-ն սովորաբար օգտատերերին հասանելի է դառնում կա՛մ գրանցման նույն օրը, սակայն մի քանի ժամ անց, կա՛մ գրանցման հաջորդ օրը, երբեմն նաև ավելի ուշ։

Ինչպես տեղեկացնում է PC Perspective-ը, Quick access to ChatGPT-ն Chrome ընդլայնումների խանութում հասանելի է եղել մարտի 3-9-ը։ Այս կարճ ժամանակահատվածում ընդլայնումը ամեն օր տեղադրվել է Chrome բրաուզերի քան 2000 օգտատերերի կողմից, որոնք ցանկացել են անձամբ փորձել OpenAI ընկերության ստեղծած ChatGPT նեյրոցանցի հնարավորությունները: Թեև այս Quick access to ChatGPT-ն իրոք հնարավորություն է տալիս արագ մուտք գործել ChatGPT, այն նաև փաստացի հավաքել է օգտվողի տվյալները:

Ավելի մանրամասն՝ news.am