OpenAI ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չատբոտի նոր տարբերակը՝ GPT-4-ը, պատրաստակամություն է հայտնել փոխարինել մարդկանց այսօր գոյություն ունեցող 20 մասնագիտություններում։ Ցուցակը Twitter-ում հրապարակել է լրագրող Ռոուան Չունգը։
«20 մասնագիտություններ, որոնց կփոխարինի GPT-4-ը, ըստ հենց GPT-4-ի»,- գրել է նա: Չատբոտին ուղղված հարցման մեջ Չունգը խնդրել է ստեղծել աղյուսակ, որտեղ ԱԲ-ն պետք է նշի մասնագիտության անվանումը և անձի այն հատկությունները, որոնց GPT-4-ը կփոխարինի աշխատանքային պարտականությունները կատարելու համար:
Ցանկում ներառված են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝
- Թարգմանիչը,
- Մասնավոր ուսուցիչը,
- Տվյալների մուտքագրման մասնագետը,
- Աջակցության ծառայության ներկայացուցիչը,
- Սրբագրիչը,
- Իրավաբանի օգնականը,
- Հաշվապահը,
- Եվ քոփիռայթերը։
Չատբոտը նաև պատրաստակամություն է հայտնել փոխարինել՝
- Շուկայի հետազոտության վերլուծաբանին,
- Սոցիալական մեդիայի մենեջերին,
- Հանդիպումներ պլանավորողին,
- Հեռավաճառողին,
- Վիրտուալ օգնականին,
- Տրանսկրիպցիոնիստին (աուդիոյից տեքստային թարգմանություն),
- Լրագրողին։
Ցուցակի վերջին հինգ մասնագիտությունների թվում են՝
- Զբոսաշրջային գործակալը,
- Տեխնիկական աջակցության վերլուծաբանը,
- Էլեկտրոնային փաստաշրջանառության վերլուծաբանը,
- Բովանդակության մոդերատորը
- Եվ HR մասնագետը։
Հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատ օգտատերեր համաձայնել են ԱԲ-ի այս ցուցակի հետ: Որոշ օգտատերերի կարծիքով՝ «կգոյատևեն» միայն այն մասնագիտությունները, որոնք պահանջում են առավելագույն ճշգրտություն և որոնցից կախված կլինի մարդու կյանքը։