Իդեալական նվերը պետք է ոչ միայն դրական հույզեր ու գեղագիտական հաճույք պատճառի, այլև օգտակար լինի։ 2022 թվականի սեպտեմբերին Apple-ը թողարկեց iPhone 14 | 14 Plus և iPhone 14 Pro | Pro Max, որն իր բարձր որակի, ֆունկցիոնալության և ոճի շնորհիվ կդառնա շահեկան տարբերակ և կուրախացնի ձեր սիրելիին:
Եվ այսպես՝ ո՞ր մոդելն ընտրել և չսխալվել, կպատմենք այս հոդվածում:
Գեղագիտություն և ոճ
iPhone14 սմարթֆոնների շարքն ունի նրբագեղ կլորավուն կաղապար՝ հստակ, կտրած եզրերով: iPhone 14-ում և 14 Plus-ում օգտագործված է օդանավերի համար նախատեսված ալյումին, իսկ Pro մոդելներն ունեն ավելի դիմացկուն՝ պողպատե կաղապար, դիմացն էլ պաշտպանված է Ceramic Shield-ով:
iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max-ն այժմ կարող են նույնականացվել ո՛չ միայն հետևի վահանակի միջոցով, որտեղ, որպես կանոն, տեղադրված է ավելի մեծ տեսախցիկի մոդուլ՝ երեք ոսպնյակներով և LiDAR սկաների աչքով: Այժմ առջևի մասում տեսախցիկների համար փոքր պաշտպանիչ շերտը վերածվել է ավելի մասշտաբային «կղզյակի»:
Սմարթֆոնը հարմարավետ տեղավորվում է ձեռքում, պարզապես անհրաժեշտ է որոշել չափսը: iPhone 14-ի և iPhone 14 Pro-ի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է, մինչդեռ iPhone 14 Plus-ի և iPhone 14 Pro Max-ինը՝ 6,7 դյույմ: Մեկ այլ ոչ ակնհայտ առանձնահատկություն կարելի է համարել մասշտաբը: Վերջիններիս էկրաններին ավելի շատ ինֆորմացիա է տեղավորվում: Սա հատկապես նկատելի է խաղերում, հավելվածներում, բրաուզերում, ստեղնաշարով մուտքագրելիս։
Ավելի մանրամասն՝ news.am