Անիում սպասվող ՏԻՄ ընտրությունների նման այլանդակ քարոզարշավ չէի տեսել…
Քայլիստ֊պատուհասներն Անին գրավելու համար օգտագործում են բոլորին ու ամեն ինչ…
Մարզպետ, մարզպետարանի աշխատակիցներ, երեսփոխաններ, «գաստրոլյորներ»`այլ մարզերից ու մայրաքաղաքից ժամանած քայլիստ պաշտոնյաներ, բիզնեսի և կրիմինալի ներկայացուցիչներ, ուժային կառույցների, ինչպես նաև ժեխանման զանգվածի ակտիվիստները առանց ամոթի տնետուն դեգերելով ձայն են մուրում անեցիներից… Ձայն են մուրում քայլիստ Արման «Ապագաևիչի» համար…
Հարգելի անեցիներ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են 4 քաղաքական ուժ…
Խորհուրդ եմ տալիս ձեր ձայնը բացի քայլիստներից և դրանց թեկնածու Արմանից տալ մնացածին` ու’մ կցանկանաք…
Ձայն մի տվեք Արցախը և Հայաստանը դավադրաբար թուրքին հանձնող, թուրքի դեմ ծնկած, թուրքի կողմից նսեմացված, ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր, ազգադավ, հակահայ Նիկոլի քաղաքական ուժին և դրա ներկայացուցիչներին…
Ի դեպ, չկասկածեք, ես համոզված եմ` թուրքերի հետ «բարեկամանալուց» հետո Նիկոլն ու իր թայֆան առաջիններից մեկը պղծելու են Մարալիկը` հեռացնելու են Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը լինելու է թուրքերի գլխավոր պահանջներից մեկը…
Հարգելի անեցիներ ձեր ձայնը մի’ տվեք մահաբեր քայլիստներին…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից