Շարունակենք նույն ոգով ու ամենաուշը 54 օր անց Նարեկի ծնողներն ու 3 անչափահաս եղբայրները իրենց սեփական տունը կունենան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շարունակենք նույն ոգով ու ամենաուշը 54 օր անց Նարեկի ծնողներն ու 3 անչափահաս եղբայրները իրենց սեփական տունը կունենան

Հադրութի Խուռհատ սարի համար կռիվներում անմահացած Նարեկ Ավետիսյանի ընտանիքին բնակարան գնելու համար մեկ շաբաթվա ընթացքում կարողացանք հավաքել 14.000 ԴՈԼԱՐ։

Հիմա ունենք 54 օր ժամանակ ու հավաքվելիք 52.000 դոլար։

Այս ընտանիքը չպետք է մենակ մնա այդ հոգսի հետ։ Էս տղերքը բոլորիս համար են գնացել, ու, պետք է փորձենք բոլորով թեթևացնենք նրանց ընտանիքների հոգսը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցում են դրամահավաքին, անհատներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ Նազենի Հովհաննիսյանին, Սոնա Ռուբենյանին, Սոֆի Մխեյանին, Ավո Ադամյանին, Արամեին, Քրիստինե Պեպելյանին, Անդրեին, Անահիտ Կիրակոսյանին, Մարջան Ավետիսյանին, Անի Երանյանին, Յանա Հովհաննիսյանին, Ժաննա Բուտուլյանին ովքեր տարածում են դրամահավաքի մասին ինֆորմացիան, շնորհակալություն Արփինե Հովհաննիսյանին, ով սրտացավորեն հնարավոր ամեն բան անում է, որպեսզի հնարավորինս շատ տարածվի ինֆոն, շնորհակալություն անանուն բարերարներին, պարզապես մարդկանց, ովքեր ուզում են ինչ որ կերպ օգտակար եղած լինեն։ Բոլորիդ անչափ շնորհակալ եմ։

Շարունակենք նույն ոգով ու ամենաուշը 54 օր անց Նարեկի ծնողներն ու 3 անչափահաս եղբայրները իրենց սեփական տունը կունենան։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր