2021-ին կտրուկ աճել է թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների թիվը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

2021-ին կտրուկ աճել է թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների թիվը

Հայտնի է, որ պատերազմների ու համաճարակների ժամանակ սկզբից ծնելիությունը ընկնում է, հետո վեր է բարձրանում, որպեսզի փոխարինի կորուստը։

2020 թվին Հայաստանը տեսավ և՛ համաճարակ և՛ պատերազմ։ Մարդկային կորուստները աննախադեպ էին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Համաճարակից զոհերը շարունակվեցին նաև 2021-ին։

Կարելի էր ակնկալել, որ 2022-ին պիտի որ ծնելիությունը աճ գրանցի կորուստները լրացնելու համար։

Բայց ցավոք ոչ մի նման միտում չկա։ Դեռ մի փոքր էլ նվազել է 2021-ի համեմատած։

Թե ինչու է այդպես, երևի թե պետք է սոցիոլոգները ու դեմոգրաֆները բացատրեն։ Իմ անձնական կարծիքն այն է, որ հասարակությունը չի զգում, որ սև շրջանը ավարտվել է և կարելի է նորից ապագային միտված երեխա ունենալու մասին մտածել։ Հայաստանի դեմոգրաֆիական թվերը մնում են խիստ անմխիթար։ Ոչ 2018-ի իշխանափոխությունը ու ոչ էլ իշխանական սազանդարների (ներառյալ պերֆեկտիվիները ) անվերջ մանթրաները մոտալուտ փրկության մասին չեն փոխում հասարակության վերաբերմունքը ինքն իր ապագայի նկատմամբ։

ՀԳ Հետաքրքիր է, որ 2021-ին կտրուկ աճել է թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների թիվը։ Ինչն, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ 2020-ին մարդիկ լոքդաունի պատճառով հետաձգել էին նման որոշումները։

ՀՀԳ 2018-ից հետո ծնելիությունը նույնիսկ իջել է։

ՀՀՀԳ 2-րդ նկարը ծնելիությունն է, 3-րդը մահացությունը։



Նման նյութեր