OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի
Advertisement 1000 x 90

OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի

Արբանյակային կապի բրիտանական OneWeb օպերատորը (SpaceX ընկերության Starlink-ի գլխավոր մրցակիցն է) արդեն այս տարի արբանյակային ինտերնետ կգործարկի ողջ աշխարհում: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, ընկերությունը Երկրի ուղեծրում արդեն ունի 618 արբանյակ, որոնցից վերջին 36-ն ուղարկվել է վերջերս: Արբանյակների այս քանակը միանգամայն բավարար է այս տարվա ընթացքում արբանյակային ինտերնետ գործարկելու համար։

OneWeb-ի գործադիր տնօրեն Նիլ Մասթերսոնի խոսքով՝ 2023 թ․ մայիսին լայնաշերտ ինտերնետ կապն արդեն հասանելի կլինի ԱՄՆ 48 նահանգների ընկերություններին և պետական ​​հաճախորդներին, իսկ համաշխարհային ծածկույթ հնարավոր կլինի ապահովել մինչև տարեվերջ։

Մասթերսոնի խոսքով՝ իր ընկերությունը չի մրցում Իլոն Մասկի SpaceX-ի հետ։ Starlink արբանյակային կապն այժմ հասանելի է աշխարհի շատ երկրներում՝ գրեթե Երկրի ողջ տարածքում, սակայն այն ուղղված է սպառողական շուկայի վրա, մինչդեռ OneWeb-ը նախատեսում է իր ծառայություններն առաջարկել կորպորատիվ հաճախորդներին և պետական ​​ընկերություններին: Բացի դրանից, OneWeb-ը SpaceX-ի հաճախորդն է դարձել, երբ անցյալ տարվա գարնանը դադարեցրեց համագործակցությունը ռուսական Roscosmos-ի հետ:

Նշենք, որ ցածր ուղեծրային արբանյակների երկրորդ ամենամեծ համակարգը պատկանում է OneWeb-ին: Առաջին տեղում Starlink-ն է, որն ուղեծրում ունի 3000 այսպիսի սարք։ Ապագայում նրանց հետ կմրցի նաև Amazon-ը, որը նախատեսում է գործարկել սեփական արբանյակային կապի համակարգը, որը կկոչվի Project Kuiper։

news.am