Երևան համայնքում, ապրիլի սկզբից, միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում: Այս մասին հաղորդում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։
Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։