Հենրիխ Դանիելյան
«Ադրբեջանական կողմը շարունակում է ՀՀ տարածքում առաջընթաց ունենալ։ Ըստ ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանը սահմանագծի հայկական հատվածում, 5 կետերում դիրքավորվել է` 100֊300 մետր խորքում։
Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում։ Նիկոլը դարձել է գյուղեր ու քաղաքներ վաճառող (բրոկեր), իսկ Ալիևն էլ Նիկոլի գնորդն է, սկզբում Արցախն էր, հիմա էլ քիչ֊քիչ վաճառում է Հայաստանը։
Ադրբեջանցիները տեղակայվել են Կոռնիձոր֊Տեղ գյուղերի ուղղությամբ և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է չէ՞, որ ադրբեջանցիներն այլևս ետ չեն քաշվի, դե իսկ Տեղ֊ում էլ 62%֊ից ավելին հավատում էին Նիկոլի ընտրական խոստումներին ( հետաքրքիր է, հիմա՞ էլ են հավատում)։
Փաստն այն է, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ջերմուկը, Սևանը, Վարդենիսը, Աբովյանը, բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք կցանկանա Ալիևը` (բրոկեր) Նիկոլի միջոցով։
Որպես լրջագույն թուրք֊ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը։
Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները` վտանգի տակ դնելով հայ ժողովրդի ապագան»։