«Այս ցուցանակը թափոն չպիտի դառնա․․․»․ Ծովինար Բարխուդարյան
Advertisement 1000 x 90

«Այս ցուցանակը թափոն չպիտի դառնա․․․»․ Ծովինար Բարխուդարյան

Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից․

«Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր։

Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։

Էս ցուցանակի մոտ յուրաքանչյուրը և բոլորը հուզվում էին…կանգնում…նկարվում…

Մի տարի առաջ հրապարակավ խնդրել էինք,գոնե, ճանապարհը հանձնելուց առաջ հանել այն.այո’ ՝մի օր այն կրկին տեղադրելու երազանքով…նպատակով…

Ասում եք՝պարտվել ենք,որովհետև Ազգային Գաղափար չունեինք, Ազգային Նպատակ չունեինք…

Ունեինք. Ազատ Արցախն էր Ազգային Գաղափարը…

Իսկ սատանան մանրուքներում է…

Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել սատանային…

Այսքան սիրելով կյանքը՝ չենք պայքարում հանուն այդ կյանքի։ Իսկ կյանքը Հայրենիքն է ու Հայրենիքում է…

Հ.Գ. Այս ցուցանակը թափոն չպիտի դառնա»



Նման նյութեր