«Մեր բաժին բանակը մեր տունն էր․․դրանից էր, որ մենք հաղթած կողմն էինք». Աշխեն Վիրաբյան
Advertisement 1000 x 90

«Մեր բաժին բանակը մեր տունն էր․․դրանից էր, որ մենք հաղթած կողմն էինք». Աշխեն Վիրաբյան

Աշխեն Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է․

Այս յոթ տարվա ընթացքում առաջ քաշվեցին բազմաթիվ թեզեր։ Բայց ճշմարտությունը հետևյալն է՝ մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։

Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում:

Ապրիլյանից հետո ՝ Հայաստանի բանակը հասել էր մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչը էլ ավելի էր մեծացնում մեր վստահությունը, որ ունենաալու ենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ։

Ահա ինչ էր պատմում ապրիլյանին մասնակցած ժամկետային զինծառայողը։

«Այդ ժամանակ եթե մի գեներալ, մի սպա, քաղաքացի, գյուղացի, վարչապետ գար մեր դիրք ու ասեր, որ մենք բանակ չունենք, ավտոմատիս շամփուրը կխցկեի ուղեղն ու կխառնեի, ու մենակ ես չէ՝ բոլորս։ Դա նույնը կլիներ, որ գային ու մեզ ասեին՝ դու տուն չունես:

Թուրքերի մոտ ողջ գիշերը խրախճանք ու լակոցի էր, մեզ մոտ աշխատանք, պատրաստություն, զգոնություն։ Թուրքերը լակում էին, մենք մեր դիրքի առջև փոսեր էինք փորում, մեջը փշալարեր լցնում ու փակում դրանք խոտերով։ Թուրքեը լակում էին, մենք առաջնագիծ-բլինդաժ կապի խափանման դեպքում, պահեստային տագնապի քողարկված լար էինք քաշում, թուրքերը լակում էին, մենք՝ ամրանում։ Իսկ երբ դրանք վերջապես որոշում էին մի փոքր ինժեներական աշխատանք անել, չէինք թողնում (Հասկացաք՝ ինչպես):

Մենք հաղթած կողմն էինք, բայց ոչ էդ հաղթանակից կուրացած կողմը։ Մենք հաղթած կողմն էինք, քանի որ նրանց մեկ կրակոցին մենք 10 էինք պատասխանում, մենք հաղթած կողմն էինք, քանի որ նրանց դիրքի ուժեղ ու թույլ կողմերը մենք նրանցից ավելի լավ գիտեինք։

Մենք հաղթած կողմն էինք, քանի որ մենք բանակ ունեինք։

Մեր բաժին բանակը մեր տունն էր․․դրանից էր, որ մենք հաղթած կողմն էինք:

Մենք հաղթած կողմն էինք, քանի որ մեր տան մեջ մենք մեզ հյուրի նման չէինք պահում»։

Այ սա էր մարտունակ բանակը ։

Մենք հպարտ էինք, մենք հաղթած էինք, մենք հայ էինք»։



Նման նյութեր