«Կասկած չունեմ, որ խորհրդարանում էսօր էլ տեսարանների պակաս չենք ունենալու՝ պոպկոռնը կողքս դրած ա». Արմեն Հովասափյան
Advertisement 1000 x 90

«Կասկած չունեմ, որ խորհրդարանում էսօր էլ տեսարանների պակաս չենք ունենալու՝ պոպկոռնը կողքս դրած ա». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից.

«Առավոտ բարլուսով ԱԺ օրակարգը նայեցի։ Լրիվ աղբանոց։ Իրենից ոչ մի արժեք ու առաջնայնություն չունեցող նախագիծ չկար։ Ակնհայտ է՝ բացառապես սեփական քաղաքական օրակարգը լցնելու ու առաջ տանելու հերթական քայլը։ Պետության համար զրոյական խնդիր լուծող մի հարցակույտ, որոնք սրանք պիտի սիրուն փաթեթավորած մատուցեն հանրությանը (փոստային կապ, պետական արարողակարգ, բազմաբնակարան շենքերի կառավարում, հավատարմագրում և այլն)։

Բայց դրա կողքին կա իրենց համար առաջնային նշանակության երկու հարց, որով շոուն կապահովվի՝ ՄԻՊ-ի թեկնածույի ընտրությունն ու Մհերին անձեռնամխելիությունից զրկելու հարցը։

Կասկած չունեմ, որ խորհրդարանում էսօր էլ տեսարանների պակաս չենք ունենալու՝ պոպկոռնը կողքս դրած ա»։



Նման նյութեր