Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքում գրել է․
«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
Հետևում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշի այրման մեկնաբանությունները։ Շատերը խստորեն քննադատում են տեղի ունեցածը, «ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ, բա միջազգային հանրությու՞նը։
Ա՛յ ողորմելիներ, պարտություն կրած,դեռևս պատերազմի մեջ գտնվող,պարբերաբար զոհեր տվող, թշնամու զնդաններում տասնյակ տառապող գերիներ ունեցող, որևէ այլ ազգ,ժողովուրդ, իր երկրում չէր հանդուրժի թշնամական երկրի որևէ պատվիրակ, այն կլինի պատգամավոր, զբոսաշրջիկ, թե մարզիկ։Այնպես որ, կեղծ քաղաքակիրթ մի ձևացեք։ Իսկ եթե, իսկապես անկեղծ եք, ուրեմն զուրկ եք և՛ մարդկային, և՛ ազգային արժանապատվությունից։
Այնպես որ, Արամ Նիկոլյանը արժանապատվություն ունեցող երիտասարդ է, իսկ նրան ձերբակալող, քրեական գործ հարոցողները, որոնք կատարում են դավաճանի պատվերը, ուղղակի ենիչերի-մանկուրտներ են։
Քանի դեռ ունենք դավաճանի վրա հովանոց նետող Նարինե Ասատրյան, թշնամու դրոշն այրող Արամ Նիկոլյան՝ ամեն ինչ կորած չէ»։