Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է,որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը․
«Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ:
Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։
Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու»։