Apple-ը կթողարկի 15 դյույմանոց MacBook Air. ի՞նչ է հայտնի դրա մասին
Advertisement 1000 x 90

Apple-ը կթողարկի 15 դյույմանոց MacBook Air. ի՞նչ է հայտնի դրա մասին

Apple-ը նախատեսում է թողարկել 15 դյույմանոց MacBook Air: Bloomberg-ի լրագրող և ինսայդեր Մարկ Գուրմանի տվյալներով՝ սարքը կարող է թողարկվել մինչև 2023-ի վերջը։

Ընկերությունը ներկայումս App Store-ի երրորդ կողմի օպերացիոն համակարգերը փորձարկում է նոր համակարգիչների վրա դրանց համատեղելիությունը ստուգելու համար, ինչը Գուրմանի խոսքով՝ ստանդարտ ընթացակարգ է նոր սարքեր թողարկելուց առաջ:

Ըստ Գուրմանի՝ 15 դյույմանոց MacBook Air-ը՝ Mac 15.3 ծածկանունով, հավանաբար հիմնված կլինի M2 չիպի վրա՝ 8 միջուկային հիմնական պրոցեսորով և 10 գրաֆիկական միջուկներով, իսկ էկրանի լուծաչափը կլինի նույնը, ինչ 14 դյույմանոց MacBook Pro-ի դեպքում է: Նոր MacBook-ի ստարդարտ տարբերակը կթողարկվի 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Apple-ը հուսով է, որ նոր համակարգիչները կօգնեն գրավել հաճախորդների ուշադրությունը, ինչն այսօր շատ տեղին է ընկերության համար, որի արտադրանքի առաքումներն առաջին եռամսյակում կրճատվել են ավելի քան 40%-ով։ Ընկերությունն ակնկալում է, որ առաջին եռամսյակի ցուցանիշները ցածր կլինեն, սակայն մանրամասներն ու կոնկրետ թվերը հայտնի կլինեն միայն մայիսի 4-ին։

2022-ին ևս ընկերության գործերն այնքան էլ լավ չէին․ անցած տարի iPhone-ի վաճառքը նվազել է 8%-ով, Mac-ի վաճառքը՝ 30%-ով։ 2023-ի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, ընկերության հասույթը նվազել է 5%-ով, ինչը տեղի է ունեցել 2019-ի երկրորդ եռամսյակից ի վեր առաջին անգամ։ Ընկերության բաժնետոմսերն էժանացել են 4%-ով։

Apple-ը նախատեսում է նաև թողարկել նոր՝ 13 դյույմանոց MacBook Air, 24 դյույմանոց iMac և 13 դյույմանոց MacBook Pro: Տեղեկություններ կան, որ 2024-ին թողարկվելու է MacBook Pro շարքը, որը TSMC-ի արտադրած M3 պրոցեսորների բազայի վրա՝ նոր 3 նմ տեխնոլոգիայով։ Ակնկալվում է, որ ընկերությունը 2023-ին կթողարկի նաև հաջորդ սերնդի iMac PC համակարգիչ՝ M3 չիպով։

news.am