Ծայրահեղությունների սիրահար մեր ազգային բնավորությունը դեռ շատ է ինքն իրեն փորձությունների տանելու՝ քաղաքակրթական հասունության գագաթին հասնելու և նոր իմաստ սփռելու համար․ Տարոն Սիմոնյան
Advertisement 1000 x 90

Ծայրահեղությունների սիրահար մեր ազգային բնավորությունը դեռ շատ է ինքն իրեն փորձությունների տանելու՝ քաղաքակրթական հասունության գագաթին հասնելու և նոր իմաստ սփռելու համար․ Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը գրում է․.

«Փոքրոգիություն, հիասթափություն, թուլություն, զիջողականություն, ենթակայություն և վերջիններիս սնող տգիտություն քարոզողները ստիպված են հիշել, որ, իհարկե, «ստրուկների բարոյականությունը» պահանջված է, հատկապես, քաղաքական հասունություն չունեցող և անկազմակերպ հանրույթներում, սակայն այն հեշտությամբ մաքրվում է արժանապատվության համը տեսած և մարդկության ամբողջ պատմության նրբերանգները սեփական գոյության պրիզմայով անցկացրած ազգերի մոտ։

Հավաքական գիտակցության մթագնումներ լինում են (սովորաբար՝ փուլային, հազվադեպ՝ փաթեթային), բայց այն՝ որպես կայուն կեցություն, հնարավոր չէ արմատավորել առաքինի անհատների և առաջընթացին միտված հանրույթների մոտ։

Հետևաբար, ծայրահեղությունների սիրահար մեր ազգային բնավորությունը դեռ շատ է ինքն իրեն փորձությունների տանելու՝ քաղաքակրթական հասունության գագաթին հասնելու և նոր իմաստ սփռելու համար։

Իսկ մինչ այդ ազգերի մեջ մե՛րթ ամենածանր բեռն ենք մեր գլխի վերևում պահելու և փայլելու մեր զորեղությամբ և կամքի ուժով, մե՛րթ էլ ամենաբարձր առաջնորդների մակարդակով խաբելու ենք մեզ, որ փոքրոգիությունը, հիասթափությունը, թուլությունը, զիջողականությունը, ենթակայությունը և վերջիններիս սնող տգիտությունը հարմար բարոյականություն են …

Դուք կասեք՝ ժամանակ չկա, շտապ է պետք ինչ֊որ բան անելը։

Պատասխանը նույնն է՝ հենց դրա համար էլ #սկզբիցպետքէսկսենք ՝ մարդ անհատի ձևավորումից, որպեսզի ժամանակն արդյունավետ օգտագործենք և անընդհատ գիտակցության փուլային ու փաթեթային մթագնումների մեջ չլինեն…»:



Նման նյութեր