Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի մեզ. Լևոն Արոնյան
Advertisement 1000 x 90

Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի մեզ. Լևոն Արոնյան

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Անձամբ ինձ համար դա մտորումների օր է, երբ մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ։

Իմ ընկալմամբ հիշելու և պահանջելու  ուղերձը պետք է ուղղված լինի մեզ:

Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատը և հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և պահանջում եմ ինքս ինձնից փորձել և լինել լավագույն մարդը, ինչը  կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ:

Թող բոլորս ապրենք ու փորձենք մեզ հիշել այն լավ բաներով, որ արել ենք մեր ազգի ու աշխարհի համար»։



Նման նյութեր